Թուրքիան շարունակում է ռազմական դասեր տալ սիրիացի ընդդիմադիրներին
https://parstoday.ir/hy/news/world-i62542-Թուրքիան_շարունակում_է_ռազմական_դասեր_տալ_սիրիացի_ընդդիմադիրներին
Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանին Դամասկոսի կառավարության ընդդիմադիր ուժերին ռազմական դասեր տալու Անկարայի նախաձեռնության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2017 14:30 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է  ռազմական դասեր տալ սիրիացի ընդդիմադիրներին

Թուրքիայի պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացրել է Սիրիայի հետ այդ երկրի սահմանին Դամասկոսի կառավարության ընդդիմադիր ուժերին ռազմական դասեր տալու Անկարայի նախաձեռնության մասին:

Հղում անելով անհայտ ռազմական աղբյուրի, «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է,որ Թուրքիայի հատուկ  ուժերը Սիրիայի Ազատ բանակի մեծ թվով ուժերին ռազմական դասեր են տալիս ,որպեսզի վերջիններս կարողանան օգտագործել ռազմական սպառազինություն, այդ թվում ականանետներ, հրթիռային շարժիչով նռնակներ և  ավտոմատ զենքեր:  

Դա այն դեպքում ,երբ մի քանի օր առաջ Թուրքիայի մի զինվորական պաշտոնյա,  չցանկանալով ներկայանալ, ասել է.«Այս երկրի 300 զինվորականներ հինգշաբթի օրը  Դենիզլի նահանգում գտնվող Քարդաք ավիաբազայից մեկնել են Սիրիայի սահմանային տարածք»:

Թուրք պաշտոնյան չի նշել Սիրիայում թուրք զինվորականների տեղակայման ստույգ վայրը:

Նշվում է, որ  զինվորականները Թուրքիայի «Եփրատի վահան» գործողություններին մասնակցելու նպատակով են գործուղվել Սիրիա: