Զարգանալու են ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i62610-Զարգանալու_են_ՆԱՏՕ_Ադրբեջան_հարաբերությունները
Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն պատվիրակության Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանը որոշել է զարգացնել կազմակերպության հետ հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 14:00 Asia/Tehran
  • Զարգանալու են ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպություն պատվիրակության Բաքու կատարած այցից հետո Ադրբեջանը որոշել է զարգացնել կազմակերպության հետ հարաբերությունները:

Ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի նստավայրից տեղեկացրել են, որ սոցիալական և դիվանագիտական գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թաջան Իլդեմի ղեկավարությամբ կազմակերպության պատվիրակության Բաքու կատարած այցի ընթացքում քննարկվել են ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցությունների զարգացման ճանապարհները:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը և Թաջան Իլդեմը Բաքվում ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են երկկողմ համագործակցությունների ընդլայնումը:

ՆԱՏՕ-ի առաքելությունների պատճառով մշտապես տուժել են տարածաշրջանի երկրները: