Մայիս 27, 2017 17:51 Asia/Tehran
  • Բիշքեկում կայացել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովը

«25-ամյա հավաքական անվտանգության պայմանագիրը ՝ ձեռքբերումներն ու հեռանկարները» խորագրով գագաթնաժողովը կայացել է Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում:

«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ գագաթնաժողովին մասնակցել են ՀԱՊԿ-ի ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև անդամ երկրների մի քանի դեսպաններ:

Մասնակիցները մտքերի փոխանակում են կատարել կազմակերպության գործունեության արդյունքների և սպասվող հեռանկարների շուրջ: 

Ղրղզստանի տեղեկատվական ծրագրերի հարցերով խորհրդական Այգար Պանարինն ասել է.«ՀԱՊԿ-ն միջազգային միակ կազմակերպությունն է, որը պատրաստ է ստանձել Եվրասիայի շրջանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը»:

Միջազգային մասշտաբով կազմակերպության հզորացումը և ռազմական , տեխնիկական ու տնտեսական համագործակցության զարգացումը, ինչպես նաև միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարը կազմակերպության նապատակներն են համարվում: 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականին՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ:

Պիտակ