Թուրքական դատարանը Էրդողանի ոխերիմ թշնամուն քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել
Թուրքական դատարանը գյուլենական համայանքի հիմնադիր, իսլամի հայնտի քարոզիչ ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին և նրա կողմնակիցներին քաղաքացիությունից զրկելու որոշում է կայացրել` այդ մասին ծանուցում ուղարկելով Թուրքիայի արդարադատության նախարարություն:
Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը Ադանայի քրեական դատարանը նման որոշում կայացրել է FETÖ-ի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպություն»՝ թուրքական մամուլն այդպես է կոչում Գյուլենի հիմնած կառույցը) գործի շրջանակներում, որում ներառված են 105 կասկածյալ, հիմնականում գործարարներ: Նրանք մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» և «ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսավորելու» մեջ:
Ծանուցման մեջ նշվում է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 302-րդ, 309-րդ, 310-րդ, 311-րդ, 312-րդ, 313-րդ, 314-րդ և 315-րդ հոդվածներով կասկածվող կամ մեղադրանք առաջադրված անձանց դատարան չներկայանալու դեպքում մեկ ամսվա ընթացքում քաղաքացիությունից զրկելու մասին պետք է ծանուցել նախարարությանը:
armedia.am/