Դուշանբեում մեկնարկել Է ԱՊՀի հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների երկօրյա հավաքը
ԱՊՀ-ի երկրների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարներն Դուշանբեում ամփոփել են ԱՊՀ-ի երկրների պատկան մարմինների «Դուշանբե-Հակաահաբեկչություն-2017» համատեղ հակաահաբեկչական վարժանքների առաջին փուլի արդյունքները:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալգնդապետ Անդրեյ Նովիկովը: Վարժանքների առաջին փուլը տեղի Է ունեցել մայիսի 23-26-ին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի տարածքում: Դուշանբեում ԱՊՀ-ի ՀԱԿ-ի հովանու ներքո սկսվել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների երկօրյա հավաքները՝ ԱՊՀ-ի կանոնադրային մարմինների, Շանհայի համագործակցության կազմակերպության տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Վարժանքների առաջին փուլն արդեն կայացել Է: Այն տեղի Է ունեցել մայիսի 23-36-ին. վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի օպերատիվ ստորաբաժանումները մշակել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օբյեկտների նկատմամբ համաձայնեցված գործողությունների բաղադրիչները»,-ասել Է Նովիկովը, նշելով, որ «այսօր մեկնարկում Է վարժանքների երկրորդ փուլը»:
«Դուշանբե-Հակաահաբեկչություն-2017»-ը առաջին վարժանքներն են, որոնք ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի կողմից անցկացվում են Համագործակության երկրների զինված ուժերի ներգրավմամբ:
Դրանց եզրափակիչ փուլը (ուժային փուլը), որը ներառում Է կենսականորեն կարեւոր օբյեկտում (հանրապետական հեռուստակենտրոն) պատանդների ազատման եւ պայմանական ահաբեկիչների վնասազերծման հակաահաբեկչական գործողությունը, ինչպես նաեւ Տաջիկստանի սահմանն անցած ելուզակախմբերի շրջափակման եւ ոչնչացման զորային գործողությունը մայիսի 31-ին մեկնարկել են Տաջիկստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am