Զախարովա.«Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ Սիրիայի հարցով համագործակցության»
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում չի համագործակցել»:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS լրատվական գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ՝ Մարիա Զախարովան այսօր ասել է.«Սիրիայում ահաբեկչության դեմ մղվող պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին ՌԴ-ի առաջարկները շարունակում են մնալ սեղանին»:
Զախարովան հավելել է.«Միգուցե ԱՄՆ-ն մտադիր է ՆԱՏՕ-ի անդամների և միջինարևելյան երկրների հետ հանդիպումներ ու բանակցություններ անցկացնելուց հետո, նոր առաջարկներ ներկայացնել Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար»:
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Չնայած ԱՄՆ-ում տիրող ներքին քաշքշուկներին, Մոսկվան ելնելով տարածաշրջանում և Եվրոպայում տիրող իրավիճակից, Վաշինգտոնին կհարկադրի փոխել իր կողմնորոշումը Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ»:
Սիրիայի ճգնաժամը մեկնարկել է 2011 թվականին` Սաուդյան Արաբիայի,ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների, այդ թվում` Թուրքիայի հովանավորած ահաբեկչական խմբավորումների ծավալուն գրոհով: