Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 12 մարդ զոհվել է
https://parstoday.ir/hy/news/world-i63412-Թուրքիայում_ռազմական_ուղղաթիռ_է_կործանվել._12_մարդ_զոհվել_է
Թուրքիայի Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 07:04 Asia/Tehran
  • Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել. 12 մարդ զոհվել է

Թուրքիայի Շիրնակ նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել:

Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը` հղում անելով Թուրքիայի անվտանգության ծառայությունների աղբյուրին, ավիավթարի հետևանքով 12 մարդ է զոհվել:

Նշվում է, որ միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն: Հայտնի է միայն, որ Cougar ուղղաթիռը կործանվել է օդ բարձրանալուց 3 րոպե անց` բախվելով էլեկտրահաղորդակցման լարերին:

orer.am/