Թուրքիայի վարչապետ.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անգործ չենք նստի»:
https://parstoday.ir/hy/news/world-i63882-Թուրքիայի_վարչապետ._Եթե_Ռաքքայի_գործողությունը_սպառնա_այս_երկրին_անգործ_չենք_նստի
Թուրքիայի պառլամենտում «Արդարություն և Զարգացում» կուսակցության ֆրակցիայի անդամների հետ հանդիպմանն ունեցած ելույթում, այդ երկրի վարչապետն ասել է.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անմիջապես պատասխան քայլի կդիմենք»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2017 14:57 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետ.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անգործ չենք նստի»:

Թուրքիայի պառլամենտում «Արդարություն և Զարգացում» կուսակցության ֆրակցիայի անդամների հետ հանդիպմանն ունեցած ելույթում, այդ երկրի վարչապետն ասել է.«Եթե Ռաքքայի գործողությունը սպառնա այս երկրին, անմիջապես պատասխան քայլի կդիմենք»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության կազմակերպության հաղորդմամբ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդրմն ասել է.«Շարունակելու ենք ազգային անվտանգության ու սահմանների անվտանգության ապահովման հարցով կատարվող ռազմական գործողությունները: Ռաքքայում մեր անվտանգությանը սպառնացող ցանկացած քայլի արժանի հակահարված կհասցնենք»:

«Կեղծ լուրերի հիմմաբ չպետք է խափանվեն երկրների միջև հարաբերությունները»,- հավելել է Յըլդրմը:

Նա նշել է.«Ահաբեկիչները ոչ կրոն ունեն ոչ էլ հպատակություն: Նրանց դեմ պետք է պայքարել համատեղ ուժերով: Տարածաշրջանում տեղի ունեցող ահաբեկչական դեպքերը առավել անհրաժեշտ են դարձնում տարածքի երկրների միջև միաբանության ու համագործակցության ոգու պահպանումը»: