Թուրքիայի խորհրդարանում արտահերթ կարգով կքննարկվի Կատար զորախումբ ուղարկելու հարցը
Հունիս 08, 2017 09:54 Asia/Tehran
Թուրքիայի կառավարության առաջարկով մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման կդրվի Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու մասին ավելի վաղ կնքված համաձայնագիրը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Քաթարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք կքննարկվեն արտահերթ կարգով:
lratvakan.am/
Պիտակ