Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը
https://parstoday.ir/hy/news/world-i64270-Թուրքիայում_կալանավորվել_է_amnesty_international_ի_թուրքական_ներկայացուցչության_ղեկավարը
«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2017 14:00 Asia/Tehran
  • Թուրքիայում կալանավորվել է «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության ղեկավարը

«Amnesty International» միջազգային իրավապաշտպան ընկերության Թուրքիայի ներկայացուցչության համահիմնադիր և ղեկավար Թաներ Քըլըչի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացվել: Թուրքական «Karınca» թերթի կայքի համաձայն՝ փաստաբան Քըլըչը ձերբակալվել է հունիսի 6-ին՝ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի առթիվ ընթացող հետաքննության շրջանակներում:

Երեք օր տևած ձերբակալությունից հետո Քըլըչը տեղափոխվել է դատախազություն՝ ցուցմունք տալու նպատակով: Ավելի ուշ նրա վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել և Քըլըչը տեղափոխվել է դատարան:

Իրավապաշտպան Քըլըչի կալանավորման լուրը հայտնի է դարձել «Amnesty International»-ի թուրքական ներկայացուցչության անդամ Անդրեյ Գարդների թվիթերյան գրառումից: «Մարդու իրավունքների ջատագով Թաներ Քըլըչը կալանավորվեց՝ առանց որևէ կոնկրետ, համոզիչ փաստարկի: Ի՜նչ ամոթ», - գրել է Գարդները:

Հունիսի 8-ին ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը գրավոր հայտարարությամբ կոչ էր արել ազատ արձակել «Amnesty International»-ի Թուրքիայի բաժնի ղեկավարին՝ Թուրքիայում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը բնութագրելով որպես ահազանգ: Նմանատիպ կոչով էր հանդես եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինի խոսնակը:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում 23 փաստաբանի վերաբերյալ ձերբակալման որոշում էր կայացվել: Այդ ցանկում տեղ էր գտել նաև Թաներ Քըլըչի անունը: Նշված 23 փաստաբաններից 18-ը այս պահին արդեն անազատության մեջ են:

zham.am/