Թուրքիան կգնի ԱՄՆ-ից` «խելացի» զենքեր` 683 մլն դոլար արժողությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i6451-Թուրքիան_կգնի_ԱՄՆ_ից_խելացի_զենքեր_683_մլն_դոլար_արժողությամբ
ԱՄՆ-ի զինվորական կողմը պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ` 682.9$ արժողությամբ: ԱՄՆ-ն պետք է մատկարարի Թուրքիային կառավարվող զենք էր: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Defense news-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 02, 2016 09:54 Asia/Tehran
  • Թուրքիան կգնի ԱՄՆ-ից` «խելացի» զենքեր` 683 մլն դոլար արժողությամբ

ԱՄՆ-ի զինվորական կողմը պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ` 682.9$ արժողությամբ: ԱՄՆ-ն պետք է մատկարարի Թուրքիային կառավարվող զենք էր: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Defense news-ին:

Մատակարարումը կիրականացվի Պենտագոնի զենքի արտահանման ծրագրի համաձայն (Foreign Military Sales), իսկ մատակարարները կլինեն` «Ellwood National Forge» և «General Dynamics Ordnance & Tactical Systems» ընկերություները:

Սա առաջին «կառավարվող զենք»-ի «BLU-109»-ի վաճառքն է Թուրքիային: Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ մատակարարումը կավարտվի` 2020 թվականին:

Ռումբ «BLU-109»-ը գտնվում է ԱՄՆ-ի բանակում` 1985 թվականից: Դրանք կիրառվել են` Իրաքում և Աֆղանստանում: Այսպիսի կառավարվող, կամ «խելացի» զենքերն օգտագործվում են բետոնային բունկերները վնասելու համար: Ռումբն ունի ծայրային ապահովիչներ, որոնք պահում են ճայթյումն այնքան ժամանակ, քանի դեռ ռումբը չի հասել նպատակակետին, դրանով իսկ ապահովելով նպատակակետի ամբողջական ոչնչացում: Ժամանակակից զենքն ունի լազերային ուղղորդիչ:

operativ.am

2/3/2016