Թուրքիայում ձերբակալվել է 189 փաստաբան
Ֆաթհուլլահ Գյուլենի մասին հետաքննությունների շրջանակում, Թուրքիայի ոստիկանությունը 189 փաստաբանների ձերբակալման հրամանագիր է ստորագրել:
Անկարայից «Ռոյտերզ» գործակալության հաղորդման համաձայն, չորեքշաբթի օրը Թուրքիայի ոստիկանությունը երկրի ութ նահանգներում, այդ թվում` Ստամբուլում բերմանէ ենթարկել Ֆաթհուլլահ Գյուլենի գործի առնչությամբ 189 կասկածյալների:
Ոստիկանությունը ձերբակալել է 78 փաստաբանի, որոնք ինչպես նշվել էօգտվում էին «Բայ լաք» կոչվող գաղտնի հաղորդագրության ծրագրից:
Թուրքիայի կառավարության հայտարարությամբ, Գյուլենի կողմնակիցներն օգտվում են այդ ծրագրից և դա այն դեպքում, երբ Գյուլենը հերքել է անցյալ տարվա հուլիսի պետական հեղաշրջման հետ իր առնչությունը:
Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի կառավարությունը ձերբակալել է ավելի քան 50 հազար հոգու ՝ այդ թվում բանակային պաշտոնյաների, ուսուցիչների, պետական պաշտոնյաների. ահաբեկչական խմբավորումների և Գյուլենի շարժման հետ համագործակցելու մեղադրանքով: