Թրամփը հերքել է Ռուսաստանի հետ առնչության մասին մեղադրանքները
ԱՄՆ նախագահն ասել է, որ իր նախընտրական շտաբի և ռուսների միջև գործարքի շուրջ Կոնգրեսի 7-ամսյա հետաքննության ու բազմաթիվ նիստերի ժամանակ որևէ մեկն այդ կապակցությամբ հստակ ապացույց չի ներկայացրել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրն ընդգծել է. «Դեռ որևէ մեկը Ռուսաստանի հետ նրա գործարքի մասին վկայող ապացույց չի ներկայացրել»:
«Վաշինգտոն Փոտ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ հատուկ դատախազ Ռոբերտ Մուլերը հետաքննություն է իրականացնում ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի քննության ճանապարհին Թրամփի հավանական խափանիչ ջանքերի մասին:
Շատ ԶԼՄ-ներ Ռուսաստանի հետ Թրամփի հավանական առնչության գործը դասում են ԱՄՆ-ի պատմության ամենասկանդալային գործերի, այդ թվում «Վաթերգեյթ»-ի և այդ երկրի 42-րդ նախագահ Բիլ Քլիթոնի բարոյական սկանդալի շարքին: