Թուրքիան առաջարկել է ռազմաբազա կառուցել Արաբիայում. Ռիադը մերժել է առաջարկը
Սաուդյան Արաբիայում մի իրազեկ աղբյուր հայտարարել է, որ այդ երկիրը երբեք Թուրքիային թույլ չի տա ռազմաբազա կառուցել Արաբիայի տարածքում: Այս մասին տեղեկացնում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Հղում անելով սաուդյան մի պաշտոնյայի ,ով չի ցանկացել ներկայանալ, Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Արաբիան Թուրքիայի ռազմաբազայի կարիքը չունի:
Հարկ է նշել ,որ Թուրքիան տեղեկացրել է Կատարում իր ռազմաբազան ընդլայնելու և զինծառայողներ այդ երկիր գործուղելու մասին: Անկարան հայտնել է, որ Կատարի խորհրդարանը իր համաձայնությունն է տվել այդ կապակցությամբ:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը խզել են Կատարի հետ դիվանագիտական կապերը: Նրանք Կատարին կոչ են արել վերջ դնել Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ին ցուցաբերվող աջակցությանը և արաբական աշխարհի հետ կապված հարցերում քայլ պահել իրենց հետ: