Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայում թռիչքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրագործումը
https://parstoday.ir/hy/news/world-i65060-Ռուսաստանը_դադարեցնում_է_Սիրիայում_թռիչքների_վերաբերյալ_ԱՄՆ_ի_հետ_հուշագրի_իրագործումը
Ամերիկյան կոալիցիայի կողմից սիրիական կործանիչի կործանման հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ հուշագրի իրագործումը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 15:01 Asia/Tehran
  • Ռուսաստանը  դադարեցնում է Սիրիայում թռիչքների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հուշագրի իրագործումը

Ամերիկյան կոալիցիայի կողմից սիրիական կործանիչի կործանման հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ հուշագրի իրագործումը: Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Ամերիկյան կոալիցիայի կործանիչների միջոցով սիրիական ինքնաթիռի կործանումը միջազգային օրենքների բացահայտ խախտում համարելով Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը իր տարածած հաղորդագրության մեջ նշել է.«Ի պատասխան ամերիկյան կոալիցիայի կողմից Սիրիայի դեմ իրականացված ագրեսիայի, Մոսկվան հունիսի 19-ից դադարեցնում է Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխման վերաբերյալ հուշագրի շրջանակում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը»: 

ՌԴ  պաշտպանության նախարարությունը  նաև հայտնել է, որ կոալիցիայի հրամանատարությունը Ռաքքայում գործողության ժամանակ չի օգտագործել Ռուսաստանի հետ կապի ալիքը՝ օդում միջադեպերը կանխելու համար:

Սիրիայի բանակը երկուշաբթի առավոտյան տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի գլխավորած  կոալիցիան սիրիական օդուժի Սու-22  կործանիչ է կործանել Ռաքքայի շրջանում: