Բրյուսելի կենտրոնական կայարանը տարհանվել է
https://parstoday.ir/hy/news/world-i65200-Բրյուսելի_կենտրոնական_կայարանը_տարհանվել_է
Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանում կանգնեցվել են բոլոր տեսակի աշխատանքները: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են կայարանի տարհանման մասին, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 10:52 Asia/Tehran
  • Բրյուսելի կենտրոնական կայարանը տարհանվել է

Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանում կանգնեցվել են բոլոր տեսակի աշխատանքները: Տեղի ԶԼՄ-ները հաղորդում են կայարանի տարհանման մասին, հաղորդում է BBC-ն:

ԶԼՄ-ների փոխանցմամբ կայարանում չեզոքացվել է պայթուցիկ սարքով զինված գոտիով անձնավորություն:  Ոստիկանության կողմից շղթայված է նաև Բրյուսելի կենտրոնական հրապարակը:

Տեղեկացնենք նաև, որ Թվիթերում  ոչ մեծ հրդեհի կամ պայթյունի նկար է տեղադրված, որի ներքո օգտատերը գրել է, որ լսել է «երկու ուժեղ պայթյուն»: 

armedia.am/