Ռուսաստանը բարձր է գնահատել Սիրիայում Իրանի խաղաղասիրական ջանքերը
https://parstoday.ir/hy/news/world-i65476-Ռուսաստանը_բարձր_է_գնահատել_Սիրիայում_Իրանի_խաղաղասիրական_ջանքերը
Լիբանանի Սոցիալիստական առաջադիմական կուսակցության և դուրզիների առաջնորդ Վալիդ Ջումբլաթի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Շարունակվում են Սիրիայում խաղաղության հաստատմանն ու այդ երկրի քաղաքական հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ նոր քայլեր են կատարվել հրադադարի հաստատման և ապաէսկալացիայի գոտիների ստեղծման ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 13:11 Asia/Tehran
  • Ռուսաստանը բարձր է գնահատել Սիրիայում Իրանի խաղաղասիրական ջանքերը

Լիբանանի Սոցիալիստական առաջադիմական կուսակցության և դուրզիների առաջնորդ Վալիդ Ջումբլաթի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Շարունակվում են Սիրիայում խաղաղության հաստատմանն ու այդ երկրի քաղաքական հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ նոր քայլեր են կատարվել հրադադարի հաստատման և ապաէսկալացիայի գոտիների ստեղծման ուղղությամբ»:

Ըստ հաղորդման՝ այդ նախաձեռնությունների մանրամասները երկու շաբաթից կքննարկվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք սիրիական բանակցությունների նոր փուլում:

Նշելով, որ մի քանի երկիր աջակցել են սիրիական բանակցությունների նոր փուլի անցկացման նախաձեռնությանը, Լավրովն ասել է.«Եթե այս աջակցություններն ամրապնդվեն, կարելի է կայունացնել Սիրիայում հաստատված հրադադարը և ջանքերը կենտրոնացնել Լիբանանի ահաբեկչական սպառնալիքների դիմակայման վրա»:

Մինչ այժմ Սիրիայի կառավարության, զինյալ ընդդիմադիրների և խաղաղությունը երաշխավորող երկրներ՝ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ Աստանայում կայացել է սիրիական բանակցությունների չորս փուլ: