Ռուսաստանը բարձր է գնահատել Սիրիայում Իրանի խաղաղասիրական ջանքերը
Լիբանանի Սոցիալիստական առաջադիմական կուսակցության և դուրզիների առաջնորդ Վալիդ Ջումբլաթի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Շարունակվում են Սիրիայում խաղաղության հաստատմանն ու այդ երկրի քաղաքական հարցերի կարգավորմանն ուղղված ջանքերը: Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ նոր քայլեր են կատարվել հրադադարի հաստատման և ապաէսկալացիայի գոտիների ստեղծման ուղղությամբ»:
Ըստ հաղորդման՝ այդ նախաձեռնությունների մանրամասները երկու շաբաթից կքննարկվեն Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք սիրիական բանակցությունների նոր փուլում:
Նշելով, որ մի քանի երկիր աջակցել են սիրիական բանակցությունների նոր փուլի անցկացման նախաձեռնությանը, Լավրովն ասել է.«Եթե այս աջակցություններն ամրապնդվեն, կարելի է կայունացնել Սիրիայում հաստատված հրադադարը և ջանքերը կենտրոնացնել Լիբանանի ահաբեկչական սպառնալիքների դիմակայման վրա»:
Մինչ այժմ Սիրիայի կառավարության, զինյալ ընդդիմադիրների և խաղաղությունը երաշխավորող երկրներ՝ Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ Աստանայում կայացել է սիրիական բանակցությունների չորս փուլ: