Պուտինը մեկնել է Ղրիմ
https://parstoday.ir/hy/news/world-i65516-Պուտինը_մեկնել_է_Ղրիմ
Չնայած արևմուտքի և Ուկրաինայի բողոքներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին մեկնել է Ղրիմի թերակղզի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2017 03:04 Asia/Tehran
  • Պուտինը մեկնել է Ղրիմ

Չնայած արևմուտքի և Ուկրաինայի բողոքներին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին մեկնել է Ղրիմի թերակղզի:

Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո հերթական անգամ, Պուտինն անտեսելով արևմուտքի և Ուկրաինայի զգուշացումները, այցելում է  թերակղզի:

Հատկանշական է, որ 2014 թվականին կայացած հանրաքվեի արդյունքում Մոսկվան այդ թերակղզին կցեց Ռուսաստանի տարածքին:

Կիևն արձագանքելով Պուտինի Ղրիմ կատարած ուղևորությանը դա դատապարտել է, որպես Ուկրաինայի ինքնիշխանությունը ոտնահարող քայլ:

Դա ի տես այն բանի, որ ընդամենն օրեր առաջ ԵՄ-ն մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարեց, որ մինչև 2018 թվականի հունիսի 23-ը երկարաձգում է Ղրիմի թերակղզին Ռուսաստանին բռնակցվելուն ի պատասխան պատժամիջոցների գործադրումը:

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Ղրիմի ժողովուրդն այդ մասին որոշում է ընդունել ժողովրդավարական և միանշանակ միջազգային օրենքներին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխանող հանրաքվեի միջոցով: