Իսլամական աշխարհը նշում է Ֆեթրի տոնը
https://parstoday.ir/hy/news/world-i65580-Իսլամական_աշխարհը_նշում_է_Ֆեթրի_տոնը
Լուսնային հիջրեթի օրացույցի Շավալ ամսի 1-ին, (Հունիսի 26-ին) Իրանում նշվելու է Ֆեթրի տոնը: Ֆեթրը Ռամազան ծոմապահության ամսի ավարտը նշանավորող տոնն է: Մեկամսյա ծոմապահության ամիսն հաջողությամբ անցկացնելուց հետո, Իսլամական Իրանի ժողովուրդը վաղը հանդիսավորությամբ նշելու է Ֆեթրի տոնը:
(last modified 2026-02-25T15:54:36+00:00 )
Հունիս 25, 2017 17:38 Asia/Tehran
  • Իսլամական աշխարհը նշում է Ֆեթրի տոնը

Լուսնային հիջրեթի օրացույցի Շավալ ամսի 1-ին, (Հունիսի 26-ին) Իրանում նշվելու է Ֆեթրի տոնը: Ֆեթրը Ռամազան ծոմապահության ամսի ավարտը նշանավորող տոնն է: Մեկամսյա ծոմապահության ամիսն հաջողությամբ անցկացնելուց հետո, Իսլամական Իրանի ժողովուրդը վաղը հանդիսավորությամբ նշելու է Ֆեթրի տոնը:

Ֆեթրի տոնի առիթով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին համաձայնել է 1049 դատապարտյալների ներման կամ նրանց պատժի մեղմացման մասին առաջարկին:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի օրը Իսլամական երկրների խորհրդարանների նախագահներին հղած ուղերձում շնորհավորել է Ֆեթրի տոնի կապակցությամբ:

Շնորհավորելով Իսլամական երկրների պաշտպանության նախարարներին ԻԻՀ պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը հույս է հայտնել, որ Ֆեթրի բարեբաստիկ տոնը անվտանգություն ու խաղաղություն կպարգևի իսլամական աշխարհին:

Շատ արաբական երկրներ՝ այդ թվում  Արաբիան, Կատարը, Արաբական Միացյալ էմիրությունները, Քուվեյթը, Պաղեստինը, Հորդանանը , Սուդանը, Եգիպտոսը և Իրաքի ու Լիբանանի սուննիները հունիսի 25-ին նշել են Ֆեթրի տոնը:

Իրանի Իսլամական Հանրապետության ռադիո-հեռուստատեսության հայերեն ռադիոժամը աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում է Ֆեթրի բարեբաստիկ տոնի կապակցությամբ: