Սերգեյ Լավրովն ու Ռեքս Թիլերսոնը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայի շուրջ
Հունիս 27, 2017 05:13 Asia/Tehran
Սիրիական ճգնաժամի կարգավորումը հերթական անգամ քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը:
Կողմերը քննարկել են Սիրիայում ճգնաժամի կարգավորման, այդ թվում զինադադարի ամրապնդման խնդիրները, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացման ու քիմնյութերի կիրառման փորձերի կանխման անհրաժեշտությունը։
Լավրովը ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկիչների դեմ գործողություններ իրականացնող կառավարական սիրիական զորքերի հանդեպ սադրանքներ թույլ չտալու համար։
Tert.am
Պիտակ