Թրամփը և Մակրոնը համաձայնության են եկել Սիրիայում քիմիական հարձակման հարցի շուրջ
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցում համաձայնության են եկել Սիրիայում քիմիական հարձակման և խնդրի կապակցությամբ ընդհանուր արձագանքի շուրջ:
Ըստ «Ֆրանս Պրես» գործակալության հաղորդման՝ Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրն ունեցած հեռախոսազրույցում համաձայնել են ընդհանուր քայլեր ձեռնարկել ՝ ինչպես Թրամփի է հայտարարել ՝ Սիրիայի կառավարության իրականացրած քիմիական հարձակման դեմ:
Հեռախոսազրույցը կայացել է այն բանից հետո, երբ Սպիտակ տունը Սիրիայի կառավարությանը կրկին անգամ մեղադրել է քիմիական հարձակման պատրաստվելու մեջ: Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փաստեր է ձեռք բերել ՝ նոր քիմիական հարձակման համար Սիրիայի կառավարության պատրտաստվածության մասին:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շեշտել է, որ քիմիական հարձակման հարցն առաջ քաշելով, ԱՄՆ-ը նոր պատճառաբանությունը է փնտրում ՝ Սիրիայում ռազմական միջամտությունը խստացնելու համար: