Մոսկվան զգուշացրել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ներկայացրած մեղադրանքի կապակցությամբ
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի կառավարության դեմ ԱՄՆ-ի ներկայացրած նոր մեղադրանքը որակել է այդ երկրի խաղաղության բանակցությունների գործընթացի խափանում:
Ըստ «Սպուտինկ» գործակալության հաղորդման, ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը նշել է, որ Միացյալ Նահանգների նման հռետորաբանությունը բարդացնում է բանակցային գործընթացը:
Գատիլովի հավաստմամբ, ԱՄՆ հայտարարությունները, թե Սիրիայի իշխանությունները պատրաստվում են նոր քիմիական հարձակման, ոչ մի բանով հիմնավորված չեն և բացասաբար են ազդում այն ջանքերի վրա, որոնք նախաձեռնվում են Աստանայում և Ժնևում:
ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքերով, Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տվել զերծ մնալ Սիրիայում միակողմանի քայլերից:
Սպիտակ տունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ Սիրիայի կառավարությունը քիմիական հարձակման է պատրաստվում: