Բոլիվիայի նախագահ. ԱՄՆ-ն պետք է ներողություն խնդրի լատինաամերիկյան երկրներից
https://parstoday.ir/hy/news/world-i66018-Բոլիվիայի_նախագահ._ԱՄՆ_ն_պետք_է_ներողություն_խնդրի_լատինաամերիկյան_երկրներից
Բոլիվիայի նախագահն ԱՄՆ նախագահին հորդորել էներողություն խնդրել այդ տարածաշրջանի երկրներից, որպեսզի կարողանա իրագործել իր խոստացած ժողովրդավարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2017 14:06 Asia/Tehran
  • Բոլիվիայի նախագահ. ԱՄՆ-ն պետք է ներողություն խնդրի լատինաամերիկյան երկրներից

Բոլիվիայի նախագահն ԱՄՆ նախագահին հորդորել էներողություն խնդրել այդ տարածաշրջանի երկրներից, որպեսզի կարողանա իրագործել իր խոստացած ժողովրդավարությունը:

«Հիսփան Թի Վի» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Բոլիվիայի նախագահ Իվո Մորալեսն ասել է. «Եթե համաձայն Սպիտակ տան վերջին  հայտարարությունների` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ազատություն ու ժողովրդավարություն հաստատել տարածաշրջանի երկրներում, պիտի այս տարածաշրջանի ժողովրդից ներողություն խնդրի` Լատինական Ամերիկայում իրականացրած բոլոր հեղաշրջումների ու ռազմական  հարձակումների համար»:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է երաշխավորել ու գործադրել ժողովրդավարությունը, որևէ բան չի կարող ավելի գեղեցիկ լինել նրանից, որ մի նախագահ Լատինական Ամերիկայում իրականացրած բոլոր հեղաշրջումների համար ներողություն խնդրի»,-հայտարարել է Մորալեսը:

Մորալեսն ասել է. «Դոնալդ Թրամփը պիտի արձակի տարածաշրջանում գտնվող այդ երկրի ռազմաբազաները և առկախի թրմաբիզնսի դեմ պայքարի գործակալությունների ու թմրաբիզնեսի դեմ պայքարի պատրվակով ստեղծված ԱՄՆ-ի ռազմաբազաների աշխատանքը»:

Այս  հայտարարություններն արվել են այն բանից հետո, երբ անցած ամսվա կեսերին Դոնալդ Թրամփն արտահայտվեց տարածաշրջանի երկրներում, մասնավորապես Վենեսուելայում ու Կուբայում ազատության կապակցությամբ իր երազանքների մասին: