Մոսկվան Վաշինգտոնի հակասիրիական սպառնալիքները «լկտիություն» որակեց
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի օրերս հնչեցրած սպառնալիքները լկտիություն է որակել:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Մարիա Զախարովան ասել է.«Վաշինգտոնը փորձում է այնպես ձևացնել, թե իբր Սիրիայի բանակը քիմիական հարձակման է նախապատրաստվում»:
«Դա այն դեպքում, երբ ամերիկացի պաշտոնյաները ոչ մի ապացույց չեն ներկայացրել իրենց այդ անհիմն հայտարարության համար և պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչ հիմունքով է նման հայտարարությամբ հանդես գալիս»․ նշել է Զախարովան:
Անդրադառնալով վերջերս ամերիկյան կոալիցիայի կողմից Դեյր Էլ Զոր նահանգում «Մայադին» տարածքի վրա իրականացված ավիահարձակմանը, Զախարովան ասել է.«Այդ հարձակման հետևանքով զոհվել են Սիրիայի 42 խաղաղ բնակիչներ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են: Ռամազան ամսվա ընթացքում Սիրիայի խաղաղ քաղաքացիները, որ ոչ մի առնչություն չեն ունեցել ահաբեկիչների հետ, ամերիկյան կոալիցիայի կողմից են հարձակման ենթարկվել»: