Մոսկվան Վաշինգտոնի հակասիրիական սպառնալիքները «լկտիություն» որակեց
https://parstoday.ir/hy/news/world-i66122-Մոսկվան_Վաշինգտոնի_հակասիրիական_սպառնալիքները_լկտիություն_որակեց
Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի օրերս հնչեցրած սպառնալիքները լկտիություն է  որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2017 15:15 Asia/Tehran
  • Մոսկվան Վաշինգտոնի հակասիրիական սպառնալիքները «լկտիություն» որակեց

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակը Սիրիայի դեմ ԱՄՆ-ի օրերս հնչեցրած սպառնալիքները լկտիություն է  որակել:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Մարիա Զախարովան ասել է.«Վաշինգտոնը փորձում է այնպես ձևացնել, թե իբր Սիրիայի բանակը քիմիական հարձակման է նախապատրաստվում»:

«Դա այն դեպքում, երբ ամերիկացի պաշտոնյաները ոչ մի ապացույց չեն ներկայացրել իրենց այդ անհիմն հայտարարության համար և պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչ հիմունքով է նման հայտարարությամբ հանդես գալիս»․ նշել է Զախարովան:

Անդրադառնալով վերջերս ամերիկյան կոալիցիայի կողմից Դեյր Էլ Զոր նահանգում «Մայադին» տարածքի վրա իրականացված ավիահարձակմանը, Զախարովան ասել է.«Այդ հարձակման հետևանքով զոհվել են Սիրիայի 42 խաղաղ բնակիչներ և տասնյակ ուրիշներ վիրավորվել են: Ռամազան ամսվա ընթացքում Սիրիայի խաղաղ քաղաքացիները, որ ոչ մի առնչություն չեն ունեցել ահաբեկիչների հետ, ամերիկյան կոալիցիայի կողմից են հարձակման ենթարկվել»: