Համբուրգում բողոքի ցույց է տեղի ունեցել «Մեծ քսանյակ»-ի դեմ
Գերմանիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Համբուրգ քաղաքում 10 հազար քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Մեծ քսանյակի (G20) քաղաքականությունների դեմ: Այս մասին հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդման` Համբուրգ քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շեմին, քաղաքապետարանի մոտ հանրահավաք է անցկացվել, որի ընթացքում բանախոսները պահանջել են, որպեսզի «Մեծ քսանյակի» երկրները ուշադրություն դարձնեն շրջակա միջավայրի, գլոբալ տաքացման և բնակլիմայական փոփոխությունների հետ կապված հարցերին:
Հանրահավաքի մասնակիցները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված են եղել ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ ուղղված կարգախոսներ: Դոնալդ Թրամփը Մեծ քսանյակի գագաթնաժողովի մասնակիցներից մեկն է:
Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին Համբուրգում տեղի կունենա Մեծ քսանյակի գագաթնաժողովը: