Ռիաբկով.«Ահաբեկչության կործանումը՝ Սիրիայի ճգնաժամի կարգավորման լուծումն է»
Հուլիս 03, 2017 13:23 Asia/Tehran
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալի հավաստմամբ՝ ահաբեկչության արմատախիլ անելը համարվում է գլխավոր առաջնահերթությունը և Սիրիայի ճգնաժամի կարգավորման լուծումը:
«Izvestia» ռուսական օրաթերթի կայքի երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն՝ օրաթերթին տված հարցազրույցում, Սերգեյ Ռիաբկովը հավաստել է.«Ցավոք Սիրիայի ճգնաժամում հակադրումներն ու հակասումները շատ են, և ճգնաժամը հնարավոր կլինի կարգավորել միմյան բոլոր կողմերի ներկայությամբ բարդ միջոցներ կիրառելու օգնությամբ»:
Նշելով, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ը տարբեր կերպ են ընկալում ահաբեկչությունը, Ռիաբկովն ավելացրել է.«Եթե ԱՄՆ-ն ընդունի ընդդեմ ահաբեկչության հզոր ճակատ կազմելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունն, ապա թյուրիմացությունների գլխավոր մասը վերանալու է»:
Պիտակ