Մակրոն.«Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i67220-Մակրոն._Փարիզն_այլևս_չի_պնդում_Սիրիայի_նախագահ_Բաշար_Ասադի_պաշտոնանկությունը
Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2017 07:21 Asia/Tehran
  • Մակրոն.«Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը»

Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը։ Նրա խոսքերով՝ առանցքային հանձնարարությունը պետք է դառնա երկրում ահաբեկչության վերացումը։

Մակրոնի հավաստմամբ՝ Փարիզը ցանկանում է, որ սիրիական բանակցություններին մասնակցեն նաև Բաշար Ասադի և ընդդիմադիրների ներկայացուցիչները:

Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որ Ֆրանսիայի անկախության օրվա առիթով Փարիզ է այցելել, անդրադարձել է Սիրիայի արևմուտքում հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերին, ասելով.«Վերջին հինգ օրերին, Սիրիայի շատ շրջաններում հրադադարի ռեժիմ է հաստատվել»: