Սիրիացի փախստականներին թույլ չեն տալիս երկիր վերադառնալ
https://parstoday.ir/hy/news/world-i67352-Սիրիացի_փախստականներին_թույլ_չեն_տալիս_երկիր_վերադառնալ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը բացահայտել է, որ ՄԱԿ-ը և որոշ երկրներ որոշել են Սիրիայի կառավարության դեմ ճնշման լծակ օգտագործելու նպատակով, սիրիացի փախստականներին թույլ չտալ իրենց երկիր վերադառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 15, 2017 14:46 Asia/Tehran
  • Սիրիացի փախստականներին թույլ չեն տալիս երկիր վերադառնալ

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը բացահայտել է, որ ՄԱԿ-ը և որոշ երկրներ որոշել են Սիրիայի կառավարության դեմ ճնշման լծակ օգտագործելու նպատակով, սիրիացի փախստականներին թույլ չտալ իրենց երկիր վերադառնալ:

Հղում անելով «Ալմենար» հեռուստաընկերությանը, «Ֆարս» գործակալությունը հաղորդել է.«Նայիմ Ղասեմն ասել է, որ եվրոպացի մի պաշտոնյայի խոսքերով՝ ՄԱԿ-ն առայժմ թույլ չի տալիս սիրիացի փախստականներին երկիր վերադառնալ, քանի որ ցանկանում է  հարցն այնպես ներկայացնել, որ Սիրիայի քաղաքացիներից շատերի անօթևան դառնալու մեղավորն  այդ երկրի կառավարությունն է»:

«Ավելի լավ է փախստականները Սիրիա վերադառնան ՝ այդ երկրում անվտանգություն հաստատվելուց հետո»․ավելացրել է Ղասեմը:

Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, Լիբանան է մեկնել շուրջ 1.5 միլիոն սիրիացի: