Սիրիացի փախստականներին թույլ չեն տալիս երկիր վերադառնալ
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալը բացահայտել է, որ ՄԱԿ-ը և որոշ երկրներ որոշել են Սիրիայի կառավարության դեմ ճնշման լծակ օգտագործելու նպատակով, սիրիացի փախստականներին թույլ չտալ իրենց երկիր վերադառնալ:
Հղում անելով «Ալմենար» հեռուստաընկերությանը, «Ֆարս» գործակալությունը հաղորդել է.«Նայիմ Ղասեմն ասել է, որ եվրոպացի մի պաշտոնյայի խոսքերով՝ ՄԱԿ-ն առայժմ թույլ չի տալիս սիրիացի փախստականներին երկիր վերադառնալ, քանի որ ցանկանում է հարցն այնպես ներկայացնել, որ Սիրիայի քաղաքացիներից շատերի անօթևան դառնալու մեղավորն այդ երկրի կառավարությունն է»:
«Ավելի լավ է փախստականները Սիրիա վերադառնան ՝ այդ երկրում անվտանգություն հաստատվելուց հետո»․ավելացրել է Ղասեմը:
Սիրիական ճգնաժամի մեկնարկից ի վեր, Լիբանան է մեկնել շուրջ 1.5 միլիոն սիրիացի: