Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i67710-Գերմանիայում_Թուրքիայի_դեսպանը_կանչվել_է_ԱԳՆ
Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 ակտիվիստների կալանավորման հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 15:37 Asia/Tehran
  • Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Բեռլինում Թուրքիայի դեսպանը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն նախօրեին Թուրքիայում մարդու իրավունքների 6 ակտիվիստների կալանավորման հարցով:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ Գերմանիայի Արտաքին գործերի  նախարարության խոսնակ Մարտին Շեֆերը հաստատելով, որ  Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Կարսլըօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳ նախարարություն ընդգծել է.«Գերմանիայի քաղաքացու  և ևս հինգ իրավապաշտպանների այդ թվում Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի տնօրենի կալանավորումն  անընդունելի է և Բեռլինը պահանջում է անհապաղ ազատ արձակել Գերմանիայի քաղաքացի Պետեր Շտոյդտներին:

Թուրքիայի դատարանը երեքշաբթի օրը մարդու իրավունքների վեց ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի մի քաղաքացու կալանավորման հրաման է արձակել, նրանց մեղադրելով ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայի դատարանի այդ որոշումը և կոչ  է արել անհապաղ բաց թողնել իրավապաշտպաններին: