ԱՄՆ-ի նոր դավադրությունը՝ Վենեսուելայում բողոքները խստացնելու համար
ԱՄՆ-ի կառավարությունը Վենեսուելայի դեմ նավթային շրջափակման նոր ծրագիր է կիրառելու, այդ երկրի կառավարությանը թուլացնելու նպատակով:
«Հիսփան Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Սպիտակ Տան այս քայլերը կարող են սահմանափակել Վենեսուելայի անմշակ նավթի արտահանումը և հարվածել այդ երկրի տնտեսությանը և այդպիսով մեծացնել կառավարության դեմ բողոքները:
Սպիտակ Տան պաշտոնատարները հայտարարել են, որ Վենեսուելայի «Պետրոլեուս Դի» պետական նավթընկերության հետ դոլարով առևտուրն արգելելով, Վաշինգտոնը շատ ծանր պատժամիջոց է կիրառել Կարակասի դեմ:
Վենեսուելայի հետ ֆինանսական գործարքներն արգելելու հրամանն արձակվել է ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի կողմից:
Թրամփն ամերիկյան ընկերություններին պարտադրել է գործարք չկնքել Վենեսուելայի պետական նավթընկերության և տեղական բանկերի հետ:
ԱՄն-ի նախագահի այս քայլը հակասում է Վենեսուելայի կառավարության և ամերիկյան նավթընկերությունների միջև ստորագրված պայմանագրերին:
Վենեսուելայում շարունակվում են խռովություններն ու քաղաքական լարվածությունները: