Եվրոպական ընկերությունները փորձում են ճեղքել Սիրիայի տնտեսական շրջափակումը
Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են ճեղքել այդ երկրի տնտեսական շրջափակումը:
Ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարար Սամեր Ալ-Խալիլը նշել է.«Ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում Սիրիայի բանակի արձանագրած հաջողությունից հետո, որոշ եվրոպական երկրներ փորձել են դրական քայլեր կատարել այդ երկրի նկատմամբ»:
«Եվրոպական ընկերությունները նաև վերջին ամիսներին ջանքեր են գործադրել Սիրիայի տնտեսական շրջափակումը ճեղքելու և այդ երկրում ներդրում կատարելու համար», ընդգծել է Սամեր Ալ-Խալիլը:
Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարի խոսքերով, ներկայումս մեծ թվով ռուսական ընկերություններ մասնակցել են Դամասկոսում կայացած 59-րդ միջազգային ցուցահանդեսին:
Որոշ արևմտյան երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոշտ պատժամիջոցներ են կիրառել Սիրիայի կառավարության ու ժողովրդի դեմ: