«Փողերի լվացման» մեջ մեղադրվելուց հետո Էրդողանի որդին լքել է Իտալիան
Բոլոնիայի Ջոն Հոպկինս համալսարանում դոկտորական ատենախոսությունը պատրաստելու նպատակով ընտանիքի հետ միասին Իտալիա մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին` Բիլալ Էրդողանն, ուսումը կիսատ թողնելով, վերադարձել է Թուրքիա:
«Բոլոնիայում մեր անվտանգության պահպանումը շատ նուրբ հարց է դարձել թե՛ Իտալիայի, թե՛ Թուրքիայի կառավարությունների համար», - այս մասին Բիլալ Էրդողանը հայտնել է իր որդու դպրոցի ծնողական խորհրդին ուղարկած նամակում, ինչպես փոխանցում է ermenihaber-ը՝ այս մասին հաղորդում է թուրքական «Cumhuriyet» թերթի կայքը՝ հղում կատարելով իտալական «Il Resto del Carlino» թերթին:
Ըստ «Il Resto del Carlino» թերթի՝ անվտանգության նկատառումներից բացի Բիլալի վերադարձի համար ավելի ծանրակշիռ դրդապատճառ կարող է լինել «փողերի լվացման» հիմքով վերջինիս նկատմամբ Բոլոնիայի դատախազության կողմից սկսված հետաքննությունը:
armedia.am
5/3/2016