Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր հետախուզական ինքնաթիռները
Անկարա-Բերլին հարաբերություններում լարվածությունը շարունակվելով, Գերմանիայի բանակը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր Tornado հետախուզական ինքնաթիռները:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իր անունը չբաչահայտած Գերմանիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ հոկտեմբերին Հորդանանում կսկսվի այդ ինքնաթիռների առաքելությունը:
Վերջին ամիսների ընթացքում տարբեր հարցերով, այդ թվում Գերմանիայում Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի քարոզչությունն արգելելու, Թուրքիայի ընդդիմությանը Գերմանիայում ապաստան տալու և Թուրքիայում գերմանացի մարդու իրավունքների ակտիվիստ՝ Պիտեր Շտուդներին ձերբակալելու հարցերովսրվել են գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունները:
Հուլիսի 5-ին, ահաբեկչությունը հովանավորելու մեղադրանքով, մարդու իրավունքների մի շարք ակտիվիստների, այդ թվում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարի հետ միասին ձերբակալվել է Պիտեր Շտուդները :