Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր հետախուզական ինքնաթիռները
https://parstoday.ir/hy/news/world-i68694-Գերմանիան_Թուրքիայից_դուրս_է_բերել_իր_հետախուզական_ինքնաթիռները
Անկարա-Բերլին հարաբերություններում լարվածությունը շարունակվելով, Գերմանիայի բանակը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր Tornado հետախուզական ինքնաթիռները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 07:55 Asia/Tehran
  • Գերմանիան Թուրքիայից դուրս է բերել իր հետախուզական ինքնաթիռները

Անկարա-Բերլին հարաբերություններում լարվածությունը շարունակվելով, Գերմանիայի բանակը Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս է բերել իր Tornado հետախուզական ինքնաթիռները:

«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իր անունը չբաչահայտած Գերմանիայի պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ հոկտեմբերին Հորդանանում կսկսվի այդ ինքնաթիռների առաքելությունը:

Վերջին ամիսների ընթացքում տարբեր հարցերով, այդ թվում Գերմանիայում Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի քարոզչությունն արգելելու, Թուրքիայի ընդդիմությանը Գերմանիայում ապաստան տալու և Թուրքիայում գերմանացի մարդու իրավունքների ակտիվիստ՝ Պիտեր Շտուդներին ձերբակալելու հարցերովսրվել են գերմանիայի և Թուրքիայի միջև լարվածությունները:

Հուլիսի 5-ին, ահաբեկչությունը հովանավորելու մեղադրանքով, մարդու իրավունքների մի շարք ակտիվիստների, այդ թվում Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարի հետ միասին  ձերբակալվել է Պիտեր Շտուդները :