Վենեսուելայի հակազդեցությունը ԱՄՆ-ի նոր շրջափակումներին
Վենեսուելայի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ի կողմից վերջերս այդ երկրի 8 պաշտոնյաների դեմ շրջափակման կիրառման որոշումը:
Չորեքշաբթի գիշեր, Վենեսուելայի ԱԳ նախարար Սումուել Մոնկադան, ԱՄՆ-ի կողմից այդ երկրի 8 պաշտոնյաների դեմ սահմանված շրջափակումները ժողովրդավարության ուղղությամբ կատարված հարձակում է համարել: Վենեսուելայի 8 պաշտոնյաները մեծ դեր են ունեցել այդ երկրի հիմադիրների խորհրդի ձևավորման մեջ:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Վենեսուելլայի ներկա և նախկին 8 պաշտոնյաների ճամփորդության արգելքի և ակտիվների սառեցման մասին: Շրջափակման ենթարկվածների մեջ է Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի ավագ եղբայր Ադան Կրոմոտո Չավեսը:
Վենեսուելլայի ԱԳ նախարարը շեշտել է.«Հիմնադիրների խորհուդը չի հանձնվելու արտաքին ճնշումներին և հոգուտ այդ երկրի խաղաղության ու անվտանգության շարունակելու է իր գործողությունները»: