Ռուսաստանը դեմ է Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը համոզված է, որ Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ միակողմանի պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին:
ՌԴ ԱԳ նախարարությունը հինգշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ միջազգային հանրությունը չի համաձայնի Վենեսուելայի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին:
ՌԴ ԱԳ նախարարությունը հավելել է.«Պատժամիջոցները և օտարերկրյա միջամտությունները ավելի կսրեն Վենեսուելայում տիրող ճգնաժամը»:
«Աջակցելով Վենեսուելայի կառավարության ու ընդդիմադիր կուսակցությունների միջև ուղղակի երկխոսությանը, Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի` դիմակայելու այդ երկրում տիրող քաղաքական ճգնաժամին». ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:
Ըստ հաղորդագրության՝ ՌԴ համոզված է, որ չպետք է թույլ տալ, որպեսզի օտար երկրները միջնորդեն Վենեսուելայի խաղաղ հաշտության գործընթացին:
Վենեսուելայում բռնություններին վերջ դնելու և խաղաղությունը երաշխավորելու համար սահմանադրական ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017 հուլիսի 30-ին և արդյունքում ընտրվեցին սահմանադրական ժողովի 545 անդամները:
Շարունակելով Կարակասի նկատմամբ իր թշնամական կողմնորոշումը, ԱՄՆ կառավարությունը կեղծ է որակել այդ ընտրությունները և պատժամիջոցներ է կիրառել Վենեսուոլեայի կառավարության ու պաշտոնատարների նկատմամբ: