Ուկրաինայում մեկնարկել է ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի կառուցման աշխատանքը
ԱՄՆ-ը տեղեկացրել է Ուկրաինայում այդ երկրի ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի կառուցման աշխատանքի մեկնարկի մասին:
«Սպուտնիկ» գործակալության հաղորդմամբ՝ Սև ծովում իր ռազմական ներկայության մեծացումը և Ռուսաստանի դեմ ռազմական ուժի ցուցադրումը շարունակելով, ԱՄՆ-ը շաբաթ օրը սկսել է Ուկրաինայի Օդեսա նահանգում Օչակովա ծովային բազայում իր ռազմածովային ուժերի օպերատիվ կենտրոնի կառուցումը:
Ուկրաինայի խորհրդարանը հունվարին ընդունել է այդ երկրում արտասահմանյան ուժերի ներկայությունը հնարավոր դարձնող մի օրենք:
2014 թվականին՝ ժամանակի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության դեմ արևմտամետ ուժերի պետական հեղաշրջումից ի վեր, Ուկրաինայի արևելյան շրջանները դարձել են ընդդիմադիրների և կառավարական ուժերի բախումների հարթակը:
Ուկրաինան և արևմտյան երկրները Ռուսաստանին մեղադրում են ընդդիմադիրներին անջատողական քայլերի դիմելու հարցում խրախուսելու մեջ: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքը: Միջազգային համաձայնությունների շրջանակում, Ուկրաինայի կառավարությունը և անջատողականները պետք է շարունակեն բանակցել ՝ համաձայնության գալու համար: