Չավուշօղլու.«Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցում են PPK-ին»
https://parstoday.ir/hy/news/world-i69642-Չավուշօղլու._Գերմանիայի_խորհրդարանի_որոշ_պատգամավորներ_աջակցում_են_ppk_ին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցությանը (PPK)»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2017 14:10 Asia/Tehran
  • Չավուշօղլու.«Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցում են PPK-ին»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է.«Գերմանիայի խորհրդարանի որոշ պատգամավորներ աջակցություն են ցուցաբերում Թուրքիայի Քուրդստանի բանվորական կուսակցությանը (PPK)»:

Թուրքիայում լույս տեսնող  «Milliyet»  թերթի ինտերնետային կայքի փոխանցմամբ՝ Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը նշել է, որ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորները  ջանքեր են գործադրում Քուրդստանի բանվորական կուսակցության անունը ահաբեկչական խմբերի ցուցակից հանելու ուղղությամբ:

Վերջերս  Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը  Թուրքիա  մեկնելու և այդ երկրում գտնվող գերմանացի զինծառայողների ավիաբազա  այցելելու  համար պաշտոնական Անկարայից անվտանգության երաշխիքներ  է պահանջել, որին արձագանքել է Չավուշօղլուն ասելով՝ Թուրքիայի կառավարությունը գործում է իրավական նորմերի շրջանակում և հարգում է միջազգային օրենքներն ու իրավական նորմերը: