Ավելացել է Թուրքիային գերմանական սպառազինության մատակարարումը
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ավելացել է գերմանական սպառազինության վաճառքը Թուրքիային:
Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ 2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք:
Գերմանացի պաշտոնատարների խոսքերով, կողմերի միջև երկարաժամկետ ռազմական համաձայնությունների հիմամբ, շարունակվում է Գերմանիայի կոմից զենքի վաճառքը Թուրքիային:
Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան սպառազինություն է գնում Գերմանիայից:
Գերմանիայում Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի քարոզումն արգելելու, Թուրքիայում անհաջող հեղաշրջման մեղադրյալներին Գերմանիայում ապաստանություն տալու և Թուրքիայում գերմանացի մարդու իրավունքների ակտիվիստին ձերբակալելու պատճառներով, վերջին ամիսների ընթացքում, երկու երկրի միջև լարվածությունները սրվեցին: