Ավելացել է Թուրքիային գերմանական սպառազինության մատակարարումը
https://parstoday.ir/hy/news/world-i69832-Ավելացել_է_Թուրքիային_գերմանական_սպառազինության_մատակարարումը
Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ավելացել է գերմանական սպառազինության վաճառքը Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2017 07:22 Asia/Tehran
  • Ավելացել է Թուրքիային գերմանական սպառազինության մատակարարումը

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ ավելացել է գերմանական սպառազինության վաճառքը Թուրքիային:

Գերմանիայի կառավարությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ 2017թ. առաջին չորս ամիսների ընթացքում գերմանական ընկերությունները Թուրքիային են վաճառել 5 մլն 600.000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք և զինամթերք:

Գերմանացի պաշտոնատարների խոսքերով, կողմերի միջև երկարաժամկետ ռազմական համաձայնությունների հիմամբ, շարունակվում է Գերմանիայի կոմից զենքի վաճառքը Թուրքիային:

Որպես ՆԱՏՕ-ի անդամ, Թուրքիան սպառազինություն է գնում Գերմանիայից:

Գերմանիայում Թուրքիայի Սահմանադրության բարեփոխման մասին հանրաքվեի քարոզումն արգելելու, Թուրքիայում անհաջող հեղաշրջման մեղադրյալներին Գերմանիայում ապաստանություն տալու և Թուրքիայում գերմանացի մարդու իրավունքների ակտիվիստին ձերբակալելու պատճառներով, վերջին ամիսների ընթացքում, երկու երկրի միջև լարվածությունները սրվեցին: