Ամերիկացի սենատոր. Աֆղանստանի նկատմամբ Թրամփի ռազմավարությունը սարսափելի է
ԱՄՆ-ի Քենթաքի նահանգի հանրապետական սենատորը հայտարարել է, որ Աֆղանստանի նկատմամբ ԱՄՆ նախագահի նոր ռազմավարությունը դարսափելհ է: Նա Կոնգրեսին կոչ է արել Դոնալդ Թրամփին զրկել պատերազմ հայտարարելու լիազորությունից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Ռանդ Փաուլը երեքշաբթի օրն ընդգծել է. «Կոնգրեսն անհապաղ քվեարկության պիտի դնի այդ երկրի նախագահին պատերազմ հայտարարելու լիազորությունից զրկելու հարցը»:
Հանրապետական սենատորը ծաղրելով Թրամփի գաղափարները, նրան մեղադրել է այդ երկրի ռազմական արկածախնդրություններին վերջ տալու համար բավարար քաջություն չունենալու մեջ և հավելել. «Թրամփի նոր ռազմավարությունը միայն մեծ թվով ամերիկացի երիտասարդների սպանվելու և միլիարդավոր դոլարների մսխվելու պատճառ կդառնա»:
Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը տեղեկացրեց Աֆղանստանի նկատմամբ Սպիտակ տան նոր ռազմավարության մասին և ասաց, որ ավելի քան 4000 ամերիկացի զորայիններ է գործուղելու Աֆղանստան:
ԱՄՆ կառավարության այս որոշումը հայտարարվում է այն դեպքում, երբ Աֆղաստանում տեղակայված ամերիկացի զորայինների նախկին հրամանատար գեներալ Ջոն Նիքելսոնը երկուշաբթի օրը հաստատեց Աֆղանստանի պատերազմում ԱՄՆ-ի կրած պարտությունը և ասաց. «Աֆղանստանում ԱՄՆ-ի կրած պարտությունն անփոխարինելի է»:
Այս պահին Աֆղանստանում տեղակայված են 13000 արտասահմանցի զորայինների, այդ թվում 10000 ամերիկացի զորայիններ: