Թրամփը փորձում է ԱՄՆ ռասիստներին ծառայեցնել իր ընտրական նպատակներին
https://parstoday.ir/hy/news/world-i70594-Թրամփը_փորձում_է_ԱՄՆ_ռասիստներին_ծառայեցնել_իր_ընտրական_նպատակներին
Ամերիկյան պարբերականի գրությամբ ՝ ԱՄՆ նախագահը փորձում է այդ երկրում բորբոքելով ռասիստական կրքերը , հասնել իր ընտրական նպատակներին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2017 17:24 Asia/Tehran
  • Թրամփը փորձում է ԱՄՆ ռասիստներին ծառայեցնել իր ընտրական նպատակներին

Ամերիկյան պարբերականի գրությամբ ՝ ԱՄՆ նախագահը փորձում է այդ երկրում բորբոքելով ռասիստական կրքերը , հասնել իր ընտրական նպատակներին:

Politico պարբերականը մի հոդվածում գրել է.«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտավորյալ այս շաբաթ Արիզոնա նահանգն է  ընտրել իր այցի ու ելույթի համար, որպեսզի բորբոքելով ռասիստական կրքերն, իրականացնի իր նենգ նպատակները»:

Ըստ ամերիկյան պարբերականի ՝ Արիզոնա նահանգը, մասնավորապես կենտրոն Ֆինիքսը, մշտապես եղել է  ռասիստական բախումների հարթակ:

«Երբ Թրամփը սկսի պատրաստվել 2020թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների, հավանական է, որ Ֆինիքս քաղաքը լինի նրա ընտրական կենտրոններից մեկը»-գրել է Politico պարբերականը:

Շառլոտզվիլում ռասիստ խմբերի ցույցերը չդատապարտելու պատճառով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին քննադատություններ են հնչել :