Հանրապետականներն արձագանքեցին կառավարությունն արձակելու կապակցությամբ Թրամփի սպառնալիքին
ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախագահը անխելամիտ քայլ է համարել այդ երկրի նախագահի սպառնալիքն այն մասին, որ եթե Կոնգրեսը հակառակի սահմանային պատնեշի կառուցման բյուջեին, արձակելու է կառավարության աշխատանքը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանրապետական նախագահ Փոլ Ռայանն ասել է.«Սահմանային պատնեշի բյուջեն չվավերացվելու դեպքում, կառավարության աշխատանքն արձակելու մասին նախագահ Դոնալդ Թրամփի քայլը սխալ ու անխելամիտ քայլ կլինի, որը կհետաձգի կառավարության մյուս օրինագծերի վավերացումը»:
«Կառավարությանը նման քայլից հրաժարեցնելու համար, ԱՄՆ Սենատը ժամանակավոր նախաձեռնությունների կդիմի»,-հավելել է Ռայանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկոյի և ԱՄՆ-ի սահմանին պատնեշ կառուցելու կապակցությամբ նախընտրական քարոզարշավում տված խոստումի շրջանակներում, երեքշաբթի օրը Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կազմակերպված քարոզչական հանրահավաքում ԱՄՆ Կոնգրեսին սպառնաց, որ այդ նախագծի բյուջեի չվավերացվելը հանգեցնելու է կառավարության աշխատանքների արձակման: