ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատարը հերքել Է Նիքի Հեյլիի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i70730-ՅՈՒՆԻՖԵԼ_ի_հրամանատարը_հերքել_Է_Նիքի_Հեյլիի_հայտարարությունը
Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (ՅՈՒՆԻՖԵԼ) հրամնատարը հերքել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությունը, թե անօրինական ձևով սպառազինության է տեղափոխվում Լիբանան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2017 07:47 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատարը հերքել Է Նիքի Հեյլիի հայտարարությունը

Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (ՅՈՒՆԻՖԵԼ) հրամնատարը հերքել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությունը, թե անօրինական ձևով սպառազինության է տեղափոխվում Լիբանան:

Associated Press-ի հաղորդմամբ` ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատար Մայքլ Բիրն ասել է.-«Իմ հրամանատարության տակ գտնվող ուժերը ոչ մի ապացույց չունեն դեպի հարավային Լիւբանան անօրինական զենքի փոխադրման մասին»: 

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոժարիկը ևս հայտարարել է, որ այդ կազմակերպությունը վստահում է ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատար Մայքլ Բիրին և խաղաղապահ  առաքելության կապված խնդիրները պետք է արծարծվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերում: 

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկյացուցիչ Նիքի Հեյլիին հայտարարել էր, որ Լիբանանի Հեզբոլլահ շարժումը ոչ միայն հզորացնում է իր ռազմական կարողությունը, այլև անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը, անօրինական ձևով զենք է տեղափոխում  Սիրիայի սահմանները: