ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատարը հերքել Է Նիքի Հեյլիի հայտարարությունը
Լիբանանում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (ՅՈՒՆԻՖԵԼ) հրամնատարը հերքել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությունը, թե անօրինական ձևով սպառազինության է տեղափոխվում Լիբանան:
Associated Press-ի հաղորդմամբ` ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատար Մայքլ Բիրն ասել է.-«Իմ հրամանատարության տակ գտնվող ուժերը ոչ մի ապացույց չունեն դեպի հարավային Լիւբանան անօրինական զենքի փոխադրման մասին»:
ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դոժարիկը ևս հայտարարել է, որ այդ կազմակերպությունը վստահում է ՅՈՒՆԻՖԵԼ-ի հրամանատար Մայքլ Բիրին և խաղաղապահ առաքելության կապված խնդիրները պետք է արծարծվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստերում:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկյացուցիչ Նիքի Հեյլիին հայտարարել էր, որ Լիբանանի Հեզբոլլահ շարժումը ոչ միայն հզորացնում է իր ռազմական կարողությունը, այլև անտեսելով ՄԱԿ-ի բանաձևերը, անօրինական ձևով զենք է տեղափոխում Սիրիայի սահմանները: