Գաբրիել. Եվրոպան ցանկանում է պահպանել ՀԳՀԾ-ն
Գերմանիայի ԱԳ նախարարը Վաշինգտոնում ընդգծել է. «Բեռլինն ու Եվրոպան վճռակամ են պահպանելու ՀԳՀԾ-ն»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Զիգմար Գաբրիելը չորեքշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ դեմ գնալով ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի թշնամական կողմնորոշմանն, ընդգծել է. «Գերմանիան ու Եվրոպան ցանկանում են պահպանել միջազգային այս համաձայնությունը»:
Իրանի և 5+1 խմբի (Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ և Գերմանիա) միջև միջուկային համաձայնությունը գործադրման է հանձնվել 2016 թվականի հունվարից, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը որպես այդ խմբի անդամներից մեկը, շարունակ ոտնահարել է ՀԳՀԾ-ն:
Հակառակ ՀԳՀԾ-ի մյուս կողմերի դիրքորոշմանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՀԳՀԾ-ն սարսափելի համաձայնություն է կոչել և պահանջել է դրա չեղարկումը, սակայն աշխարհը դեմ է Թրամփի այդ թշնամական քայլին: