Մերկել. Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/world-i71168-Մերկել._Գերմանիան_պետք_է_վերանայի_Թուրքիայի_հետ_իր_հարաբերությունները
Գերմանիայի կանցլերն ուրբաթ օրը քննադատելով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման գործընթացի շարունակվելն, ասել էց. «Բեռլինը հավանաբար կվերանայի Անկարայի հետ իր հարաբերությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 03:00 Asia/Tehran
  • Մերկել. Գերմանիան պետք է վերանայի Թուրքիայի հետ իր հարաբերությունները

Գերմանիայի կանցլերն ուրբաթ օրը քննադատելով Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորման գործընթացի շարունակվելն, ասել էց. «Բեռլինը հավանաբար կվերանայի Անկարայի հետ իր հարաբերությունները»:

Գերմանիայի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Ադեբահրը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Իզմիր քաղաքում Բեռլինի հյուպատոսարանը ոչ-պետական աղբյուրներից տեղեկացել է Թուրքիայում Գերմանիայի մեկ այլ քաղաքացու կալանավորման մասին:

Այսպիսով Թուրքիայում քաղաքական մեղադրանքներով կալանավորված Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 12 հոգու:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Անգելա Մերկելն ընդգծել է, որ նման պայմաններում տարբեր թեմաների և այդ թվում Եվրոպայի մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության շուրջ Անկարայի հետ բանակցությունների շարունակվելը տեղին չեն լինելու: